Travel and shine

  www.mybike.am

ՀՀ կառավարության 27.12.2012թ.

N 1691-Ն որոշում

Ի՞ՆՉ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

Սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է՝ աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով:

Սոցիալական փաթեթի շահառուներ

  • Պետական մարմինների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք
  • Կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների ՊՈԱԿ-ների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք
  • Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներ՝ բացառությամբ ղեկավար աշխատակազմի
  • <<Հայկական ատոմային էլեկտրակայան>> ՓԲԸ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք
  • ՀՀ-ում մշտապես բնակվող <<ԽՍՀՄ>> և ՀՀ <<Ժողովրդական>> պատվավոր կոչմանն արժանացած անձինք

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սոցիալական փաթեթ չի հատկացվում

  • Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տ. երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձանց
  • Կադրերի ռեզերվում գտնվող անձանց
  • Տվյալ մարմնում շահառուի անընդմեջ 6 ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց
  • Կես դրույքից պակաս դրույք ունեցող անձանց
  • Բարձրաստիճան պաշտոնատար անձանց

 

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

  • Սոցիալական փաթեթի գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:
  • Գումարն ունի կուտակային բնույթ, եթե աշխատողը ձեռք է բերել առողջության ապահովագրությունը, որը պարտադիր  պայման է:
  • Բանկը սոցփաթեթի հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար, աշխատողին տրամադրում է սոցփաթեթի հաշվի վերաբերյալ տեղեկանք, հաշվին առկա դրական մնացորդի դիմաց վճարում է տոկոս` համաձայն կնքած պայմանագրի:

 

ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

  1. Աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ:
  2. Բանկից վերցնում է տեղեկանք և ներկայացնում այն իր աշխատանքի վայրի հաշվապահություն:
  3. Հաշվապահությունում լրացնում է դիմում և ամեն ամիս ստանում սոցիալական փաթեթի գումարները

ԿԱՆԽԻԿԱՑՈՒՄ

  • Աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ, երբ նա այլևս աշխատող չի հանդիսանում
  • Ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում

 

ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ

Սոցփաթեթի հաշվին գումարների փոխանցումները

  • Առաջին գումարի փոխանցումը կատարվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում
  • Հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը
  • Դեկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի20-ը


ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ են մտնում ՀՀ-ում և ԼՂՀ-ում գրանցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների դեպքում.

  • սոցիալական փաթեթի գումարը կազմում է տարեկան կտրվածքով 80 հազար դրամ,
  • սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը նրանց վրա չի տարածվում, և բազային փաթեթի համար նախատեսված 52 հազար դրամը փոխանցվում է ՀՀ առողջապահության նախարարություն՝ նրանց և նրանց անմիջական ընտանիքի անդամներին բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով

 

ՍՈՑՓԱԹԵԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Աշխատողը պետք է կնքի առողջության ապահովագրության պայմանագիր և այն ներկայացնի բանկ: Իսկ որոշմամբ սահմանված առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու որոշմամբ սահմանված թույլատրելի դեպքերում՝ բանկ է ներկայացվում դրա վերաբերյալ հիմնավոր փաստաթուղթը:
  • Սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար աշխատողը բանկ է ներկայացնում սոցիալական փաթեթի համապատասխան ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից տրված հետևյալ փաստաթուղթը.
  • կանխավճարի փոխանցման հաշիվ/ տեղեկանք, կամ
  • հաշիվ-ապրանքագիր:
  • Սոցփաթեթի ծառայությունից անմիջական ընտանիքի անդամի օգտվելու դեպքում՝ բանկ է ներկայացվում ամուսնության վկայական և (կամ) ծննդյան վկայական:
  • Հիփոթեքային վարկի մարման ծառայությունից օգտվելու դեպքում՝ բանկ է ներկայացվում տեղեկանք՝Ազգային հիփոթեքային ընկերություն¦ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին:

 

ՍՈՑՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

  • Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը ձեռք չբերելու դեպքում (բացառությամբ որոշմամբ սահմանված թույլատրելի դեպքերի) տվյալ աշխատողի սոցիալական փաթեթի գումարները բանկը փոխանցում է պետական բյուջե մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը:

Աշխատանքից ազատվելու (աշխատող չհանդիսանալու) դեպքում, եթե աշխատողը չունի  որևէ պարտավորություն, ապա նրա սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը դադարում է աշխատանքից ազատվելու (աշխատող չհանդիսանալու) ամսվան հաջորդող ամսվանից: Իսկ պարտավորություն ունենալու դեպքում՝ այդ պարտավորությունը մարելու ամիսը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական փաթեթի վերաբերյալ հարցերի կամ տեղեկատվություն ստանալու համար.

  1. ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայք.

www.minfin.am

  1. ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գիծ.

(10) 595-395

  1. ՀՀ ֆինանսների նախարարության էլ. փոստ.

hotline@minfin.am