Travel and shine

  www.mybike.am

Սիղնաղի (Վրաստան)

  • Ուղղություն: Վրաստան
  • Duration: 2 days
  • Price: 27000AMD

Մասնակցության վճար – 27 000 ՀՀ դրամ (տրանսպորտի, գիդի և հյուրատան վճարները ներառված են):
Հյուրանոցում մնալու դեպքում` 30000 ՀՀ դրամ:

Օր 1: Այցելում ենք Սիղնաղի, կտեսնենք 18-րդ դարում կառուցված Սիղնաղիի բերդապարիսպները, որն ամենամեծն ու երկարներից է ողջ Վրաստանում (երկարությունը 4.5 կմ), կայցելենք Բոդբեյի մենաստանը, որտեղ գտնվում է Վրաստանի առաջին առաքյալ Սբ. Նինոյի գերեզմանը, Սբ. Ստեֆանի, Սբ. Գեորգի եկեղեցիները և վերջապես կքայլենք նեղ ու հետաքրքիր փողոցներով, որոնց յուրահատուկ կոլորիտը կգերի բոլորին: Գիշերակացը Սիղնաղիում:

Օր 2: Առավոտյան շուտ վերադառնում ենք Թբիլիսի, կայցելենք Հավլաբար թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը, Նոր Էջմիածին եկեղեցին, Ծմինդա Սամեբան, Սբ. Նշան եկեղեցին, Սիոնի Մայր տաճարը, Մետեխի եկեղեցին, Խաղաղության կամուրջը, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն: